News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Բաքուն շարունակում է սվիններով դիմավորել իր հասցեին հնչող ցանկացած քննադատություն։

Մեկնաբանելով Պետդեպի  հայտարարությունը, որով ԱՄՆ-ը դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիր Ղանիմեթ Զահիդի եւ Էմին Միլիի հարազատների ձերբակալությունները, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւն իր զայրույթն է արտահայտել այդ կապակցությամբ։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը համառորեն չի ուզում նկատել Հարավային Կովկասի տարածաշրջանում անհանգստություն առաջ բերող դեպքերը, այդ թվում՝ ցուցարարների դաժան ծեծն ու զանգվածային կալանքները։ Միաժամանակ Պետդեպը «լուրջ մտահոգություն» է հայտնում եւ քաղաքականացնում է կոնկրետ հանցավոր արարքը, ինչը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին եւ երկակի չափանիշների օրինակ»,- հայտարարել է Հաջիեւը։

Նա քննադատել է եւ հենց ԱՄՆ-ին։ «Այսօր ԱՄՆ-ում ոստիկանական կամայականության ալիք է բարձրացել։ Այդ երկրում ռասիզմի դեպքերն աճում են։ Տխրահռչակ Գուանտանամոյի բանտում կտտանքներն ու երկրի ներսում եւ դաշնակից երկրներում «գլոբալ» գաղտնալսումները, այդ պետությունների ինքնիշխան իրավունքների ոտնահարումները, անօդաչուների իրականացրած սպանությունները, ահա ԱՄՆ իրական դեմքը։ Այս ամենի ֆոնին  իրեն «մարդու իրավունքների գլոբալ պաշտպան» ներկայացնելը քամահրանք է առաջ բերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի խորհրդարանը նախագահին առաջարկել է արտահերթ ընտրություններ նշանակել
Խորհրդարանը դիմել է նախագահին...
Ադրբեջանի խորհրդարանը հունիսի 21-ին կհայտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
Ըստ ամենայնի, նրանք նախաձեռնելու են խորհրդարանի ինքնալուծարումը...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Ամենաշատ