![](img/news/27/99/31/default.jpg)
Կահիրեն ակնկալում է, որ ԵՏՄ-ից պատվիրակությունը Եգիպտոս կայցելի մինչեւ սեպտեմբերի 10-ը՝ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայում Եգիպտոսի դեսպանատան աղբյուրը:
«ԵՏՄ ներկայացուցիչների խումբը Եգիպտոս պետք է ժամանի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Դեռեւս անհայտ է, թե արդյոք կաջողվի՞ իրականացնել այդ այցելությունը, սակայն խոսքը հենց այդ ամսաթվի մասին է եղել»,-նշել է աղբյուրը: