News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երեւան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երեւանի ավագանու հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի եւ խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ  Հրաչյա Շմավոնյանը: Ողջունելով  Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երեւանի կառավարման մոդելը, առաջնահերություններն ու  ծրագրերը: Ներկայացվել են նաեւ Երեւանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Գլենդելի  քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից,  որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը: Վերջինս թվարկել է նաեւ այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երեւանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի  կանաչապատումով եւ նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով: 

Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաեւ պատրաստակամություն են հայտնել Երեւանի եւ Գլենդելի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ եւ նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ:

Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին` համահայկական ամառային 6-րդ խաղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ