News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Անկարան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայի վարչապետին սպառնալու լուրերը: «Ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագրեր եւ նախազգուշացումներ ներկայացնել, առավել եւս,  վարչապետի հասցեին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Ադրբեջան կատարած այցից հետո ժամանել է թուրքական Քահրամանմարաշ նահանգ:

Նա հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման կապակցությամբ:

Նշենք, որ Սպիտակ տունն արդեն հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղար Դեն Բերթոնը հայտնել է, թե իրենց հայտնի չէ, թե որտեղից էր Financial Times-ը վերցրել այդ տեղեկությունները:

Թերթը հայտնել էր, որ Վաշինգտոնը սպառնացել է կրճատել զենքի առաքումները, եթե Թուրքիան չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ, եւ կոչ էր արել մեղմացնել տոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ