Ամերիկյան Goldman բանկն աշխատանքի է ընդունել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Այս մասին հաղորդել է բրյուսելյան Euobserver ինտերնետային թերթը:
«Դանիայի նախկին վարչապետ Ֆոգ Ռասմուսենին հանձնարարվել է լուծել ամերիկյան Dong ներդրումային բանկային ընկերության բաժնետոմսերի փաթեթի վաճառքի հետ կապված հրապարակային վեճը»,-նշում է պարբերականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին: