News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան The Walt Disney Company  կինոընկերությունը երեք հողատարածք է ձեռք բերել Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում՝  հանրահայտ  «Դիսնեյլենդի» անմիջական հարեւանությամբ։ Դրա մասին երեքշաբթի օրը հայտնել են Los Angeles Times թերթին։

Հոլիվուդյան շրջանակներում պնդում են, որ հողատարածքը գնվել է երկու թեմատիկ այգու համար, որոնց  նախագիծը հիմնված կլինի կինոընկերության երկու խոշորագույն ֆրենչայզների վրա՝ «Աստղային պատերազմներ»  հերոսապատման եւ Marvel հրատարակչության կոմիքսների սուպերհերոսների։

Ձեռք բերված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 5,6 հեկտար։ Los Angeles Times-ը հաղորդել է, որ կինոընկերությունը դրանց համար վճարել է 60 միլիոն դոլար։

Այս տարի «Դիսնեյլենդը» տոնում է իր վաթսունամյակը։ Ատրակցիոնների այգին, որը «Դիսնեյլենդ» անունն է կրում, հղացվել եւ ստեղծվել է ամերիկացի հայտնի պրոդյուսեր Ուոլտ Դիսնեյի կողմից։  Այն բացվել է 1955 թվին Անահայմ քաղաքում՝ Լոս Անջելեսից 45 կիլոմետր դեպի հարավ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ