News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բուլղարահայ երգիչ Հայկաշոտ Աղասյանի ամենասիրած հեղինակային երգիչ-կատարողը դարձել է ֆրանսիացի երգիչ Ժորժ Մուստակին։ Դրա մասին Աղասյանը պատմել է տեղական՝ Nabore.bg լրատվական կայքին։

Մուստակին բազմաթիվ գեղեցիկ մեղեդիներ եւ բանաստեղծություններ է ստեղծել։ Հայկաշոտ Աղասյանը հիշել է իր հանդիպումները Բուլատ Օկուջավայի հետ՝  1989-ին, երբ բուլղարացի բանաստեղծ Նեդյալկո Յորդանովը Օկուջավայի հետ ելույթ էր ունենում Մոսկվայում Բուլղարիայի մշակութային կենտրոնում։ «Ես անմոռանալի տպավորություններ ունեմ։ Ես մոտեցա Բուլատին, իսկ նա ինձ մաքուր հայերենով հարցրեց․«Ո՞նց ես, եղբայր»։ Պարզվեց, որ նրա հայրը վրացի է, իսկ մայրը՝ հայ։ Մենք հյուրընկալվել ենք նրա ամառանոցում, որտեղ հայերեն ենք զրուցել», - պատմել է Աղասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ