![](img/news/28/02/64/default.jpg)
Ֆրանսիայում սկսվել է ենթադրաբար Malaysian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռի թեւի բեկորի փորձաքննությունը։
Աշխատանքներն ընթանում են Ֆրանսիայի ՊՆ Սպառազինությունների գլխավոր վարչության մասնագիտացված լաբորատորիայում, որը գտնվում է Բալմի քաղաքում։ Բալմի է ժամանել մասնագետների 6 խումբ։
Մալայզիայի պատվիրակությունը ղեկավարում է երկրի քաղավիացիայի դեպարտամենտի ղեկավար Ազհարուդդին Աբդուլ Ռահմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Օդանավի բեկորը հայտնաբերվել էր մեկ շաբաթ առաջ Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզում։ Այն տեղափոխել էին Փարիզ, սակայն փորձաքննությունը հետաձգվել էր մի քանի օրով, որպեսզի վերադառնային արձակուրդ գնացած աշխատակիցները։