News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզման եւ գնահատման համատեղ կենտրոնի բացումը շատ կարեւոր քայլ է, որը էլ ավելի կխորացնի սերտ համագործակցությունը ու կբարձրացնի Վրաստանի ԶՈՒ մարտունակությունը ՝ էլ ավելի արդիականացնելով դրանք։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Վրաստանում համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մեր համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի։ Մենք Վրաստանին օգնում ենք բարձրացնել իր մասնագետների որակավորումը, որպեսզի նրանք կարողանան ավելի սերտ համագործակցել ՆԱՏՕ անդամ երկրների հետ։ Այսօր մենք կրկնապատկում ենք մեր համագործակցությունը։ Մարզման ու գնահատման կենտրոնի բացումը շատ կարեւոր քայլ է լինելու, որը էլ ավելի կխորացնի մեր՝ առանց այդ էլ սերտ համագործակցությունը։ Այն կբարձրացնի Վրաստանի ԶՈՒ մարտունակությունը ու այն ավելի արդիական կդարձնի։ Բացի դրանից կենտրոնը կնպաստի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուժեղացմանը ՝ միջազգային անվտանգության ապահովման գործում համատեղ ավանդ ներդնելու համար»,- հայտարարել է Սթոլթենբերգը, հայտնում է «Վրաստան Օնլայնը»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը, որը օգոստոսի 27-ին կբացվի Վրաստանում, ուղղված չի լինելու որեւէ հարեւան երկրի դեմ։

Ինչպես նշում է «Նովոստի-Վրաստանը» ՝ պաշտոնական Մոսկվան բազմիցս իր մտահոգությունն է հայտնել ՝ Վրաստանում մարզական կենտրոնի բացման եւ Վրաստանի ՝ դաշինքին անդամակցելու ծրագրերի կապակցությամբ։

«Մարզական կենտրոնի գործունեությունը ոչ մի կերպ ուղղված չի լինելու որեւէ հարեւան երկրի դեմ։ Ավելին ՝ այն կծառայի տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանն ու խաղաղությանը»,- ասել է Գարիբաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ