News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում կալանավորել են 2 լրագրողի, որոնք գիրք են գրել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդի մասին։ Նրանց մեղադրում են միապետից շանտաժի միջոցով 5 մլն եվրո կորզելու փորձի մեջ։

Էրիկ Լորանն ու Կատրին Գրասիեն Մուհամմեդ 6-րդին առաջարկել են գումարի դիմաց հրաժարվել գիրքը հրատարակելուց, որը, նրանց խոսքով, թագավորին վարկաբեկող տեղեկություն է պարունակում։

Օգոստոսի 11-ին Լորանի փաստաբանը հանդիպել է թագավորին եւ ներկայացրել պահանջները։ Մարոկկոյի իշխանությունները դիմել են Ֆրանսիայի ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը սկսել է հետեւել ենթադրյալ շանտաժիստներին։ Իրավապահները տեսագրել են Լորանի ու Գրասիեի եւս մի հանդիպում թագավորի հետ, որի ընթացքում նրանց հանձնել էին գումարի մի մասը։ Հենց այդ գումարի առկայությամբ էլ նրանց ձերբակալել են, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Էրիկ Լորանը հեղինակել է նաեւ Մարոկկոյի նախորդ թագավոր Հասան 2-րդի մասին պատմող գիրքը, որը լույս էր տեսել 1993թ.։

Մուհամմեդ 6-րդը գահ էր բարձրացել 1999թ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ