«Վլադիմիրի բույրով օծանելիքը»՝ բալի, խնձորի եւ թարմ հացի նոտաներով համեմված, վաճառքի է հանվել ՌԴ համանուն քաղաքի խանութներում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է օծանելիքի ստեղծման հեղինակ Միխայիլ Սամոյլովը, բնակիչների մոտ քաղաքը հենց այդ բույրերի հետ է ասոցացվում։
«Վլադիմիրի բույրով օծանելիքը» նվիրված է քաղաքի 1025-ամյակին։ Ներկայումս վաճառքի է հանվել օծանելիքի փորձնական տարբերակը՝ 30 մլ ծավալով։
«Դրանք մրգային երանգներ ունեն՝ բալի, խնձորի եւ թարմ հացի։ Ես կասեի, որ դրանք ավելի շուտ կանացի օծանելիքներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը։