News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանում համացանցում լուրեր են պտտվում, որ ճանաչված կին-բռնցքամարտիկը Վլադիմիր Պուտինի նոր ընկերուհին է: Դրանք տարածվեցին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նրանց միասին տեսան»,- այս մասին գրում է inopressa.ru-ն՝ վկայակոչելով The Daily Beast-ին:

Նատաշա Ռագոզինան 39 տարեկան է, կանանց բռնցքամարտի իր քաշային կարգում հաղթել է բոլոր խոշոր մրցաշարերում: Իսկ Պուտինի հետ նրան տեսել են անցյալ շաբաթ Սոչիում անցկացված «Հարթակ S-70» սամբոյի միջազգային մրցաշարի ժամանակ: Ռագոզինան նստած է եղել պատվավոր հյուրերի օթյակում:

Newsru.com-ի փոխանցմամբ, առաջին անգամ չէ, որ մարզական միջոցառման ժամանակ Ռագոզինան Պուտինի կողքին է նստում:

Մոդելային արտաքինով Ռագոզինան մերկ նկարահանվել է գերմանական Bild-ի համար: 2007 թվականին Նատալյան մերկ նկարվել է նաեւ Sim ամսագրի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ