News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխը 700 մ բարձրությամբ մոխիր է արտանետել։ Այս մասին հայտնում է Կագոսիմայի պրեֆեկտուրայի օդերեւութաբանական վարչությունը։

Միաժամանակ օդերեւութաբանները կարծում են, որ այդ ժայթքումն իր մասշտաբներով աննշան է։ Օգոստոսի կեսին աճող ակտիվության պատճառով օդերեւութաբանական վարչությունը Սակուրաձիմա հրաբխի ժայթքման հավանականությունը բարձրացրել էր մինչեւ 4-րդ աստիճանի, ինչի կապակցությամբ երեք շրջանների բնակիչները՝ 71 մարդ, տարհանվել էին։ Երկուշաբթի օդերեւութաբանները հրաբխի ժայթքման վտանգի աստիճանը նորից իջեցրել էին 3-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ