![](img/news/28/42/91/default.jpg)
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։
Նախարարը սեպտեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկմանը եւ 20 րոպե ելույթ կունենա, որին կհաջորդեն հարցեր եւ քննարկումներ, տեղեկացնում է Chatham House-ի կայքը։