Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան – Դանիա խաղը դիտելու են եկել բազմաթիվ դանիացի երկրպագուներ: Նրանցից մի մասը Երևանում զբոսնում են հետարքրիր գրությամբ շապիկներով՝ «Մենք սիրում ենք գարեջուր, կանանց ու ֆուտբոլ դիտել: Բայց ամենից շատ մենք սիրում ենք Հայաստանը և մենք խոստանում ենք, որ մենք պետք է երգենք Շարլ Ազնավուրի երգերը, երբ մենք հաղթենք երկուշաբթի խաղը»:
NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում երկրպագուներից Էրիկ Բալովիցը պատմեց Հայաստան կատարած իրենց ճանապարհորդության մասին:
Որքա՞ն դանիացի լրագրող է ժամանել Երևան:
Մենք եկել ենք յոթ հոգանոց խմբով: Չգիտեմ ընդհանուր թիվը: Կարծում եմ 50-100: Լսել եմ, որ 70 լրագրող է ժամանել:
Որքա՞ն եք մնալու Հաայստանում:
Վեց օր այստեղ ենք: Խաղի հաջորդ օրը կմեկնենք:
Ի՞նչ տպավորություններ ունեք:
Մենք եղանք քաղաքից դուրս, տեսանք դիտարժան վայրեր, համտեսեցինք համեղ ուտելիքներ, բայց ամենից շատ մեզ դուր եկան մարդիկ:
Դուք Դանիայի հավաքականի հետ մեկնում եք բոլո՞ր խաղերին:
Մենք առաջին հերթին գնում ենք այն երկրները, որոնք հեռու են: Նախընտրում ենք գնալ էկզոտիկ երկրներ: Եղել են եվրոպական տարբեր երկրներում: Իսկ Հայաստան միշտ չէ, որ կարող էինք գալ և սա լավ առիթ էր:
Ի՞նչ գիտեիք Հայսատանի մասին:
Մենք ուսումնասիրել էինք և լսել էինք, որ այստեղ ղեկավարող շերտերում գործում է մաֆիան: Ես չգիտեմ, որքան է դա ճիշտ, բայց երբ մենք հանդիպում ենք հասարակ մարդկանց, նրանք բոլորը շատ բարի են մեզ հետ:
Ինչո՞ւ որոշեցիք գալ այս զվարճալի շապիկներով:
Մենք սարքում ենք այսպիսի շապիկներ բոլոր այն երկրների համար, ուր գնում ենք: Սա տեղացիներին շատ է դուր գալիս: Նրանք նայում են ու ժպտում: Մենք գտանք հայերի, ովքեր օգնեցին թարգմանել այն:
Եվ ի՞նչ: Եթե դանիացիները հաղթեն, Ազնավուրի ո՞ր երգն եք երգելու:
Այո, երգելու ենք: Մենք նախապատրաստել ենք նրա «She» երգը:
Վերա Մարտիրոսյան/Vera&Football