News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունական պատվիրակությունը՝ Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի ղեկավարությամբ, այցելել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Նա հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ծաղկեպսակ դրել Ծիծեռնակաբերդում, եղել թանգարանում, որտեղ հավաքված են նախորդ դարասկզբին հայերի արյունոտ սպանդի պատմական փաստերը: Թանգարանի ճանապարհին նա իր հիացմունքն է հայտնել Արարատ լեռան տեսարանով: «Հիասքանչ է»,- ասել է նա:

Ֆրանգուլիսին ցուցադրել են թանգարանի ցուցանմուշները, վավերագրական վկայությունները: Գեներալը, որպես զինվորական, առանձնակի ուշադրությամբ ծանոթացել է հայերի ինքնապաշտպանական մարտերի մասին վկայություններին:

Թանգարանի վարչակազմը հույն զինվորականին ալբոմ է նվիրել, որը պատմում է մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերի ամսին:

«Հարկավոր է հարգել ցանկացած ժողովրդի պատմությունը: Ինչպես ասել է Պերիկլեսը «ազատությունը խիզախություն է պահանջում»: Հայ ժողովուրդը, որ նման կորուստներ է ունեցել, կարողացել է անկախության հասնել, ապացուցել է, որ խիզախ է»,- նկատել է Ֆրանգուլիսը:

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսը Ծիծեռնակաբերդ է այցելում արդեն երկրորդ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ