News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում վերջերս բացված Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում սովորում է 65 ուսանող։ Նրանցից 15-ը՝ պետպատվերով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին։

«Սա միայն սկիզբն է, այդ պատճառով մենք հույս ունենք, որ մոտակա տարիներին այստեղ արդեն կուսանի 5 հազար ուսանող։ Ենթակառուցվածքը թույլ է տալիս։ Սակայն մենք բացման եւ համագործակցության մասին համաձայնագիրը նոր ենք ստորագրել, այդ պատճառով առաջին կուրսը հավաքվել է այս մասշտաբով»,- նշեց ռեկտորը։

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատությունում ուսուցումը տարվում է 5 ֆակուլտետներում՝ կիրառական մաթեմատիկա եւ  ինֆորմատիկա, բանասիրություն, իրավագիտություն, լրագրություն, միջազգային հարաբերություններ։ Բոլոր դասախոսները ժամանելու են Մոսկվայից։

«Այս կիսամյակում կժամանի 50 դասախոս եւ պրոֆեսոր։ Մոտ 10-ն արդեն դասավանդում են։ Իհարկե, դասընթացներին կմասնակցեն նաեւ որոշ տեղական մասնագետներ։ Մասնաճյուղը կօգտագործի նաեւ Հայաստանի ԳԱԱ պոտենցիալը»,- ընդգծեց Սադովնիչին։

Անդրադառնալով ուսման վարձին՝ ռեկտորը նշեց, որ այդ հարցը որոշում է հայկական կողմը։

Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը հայտնեց, որ ուսման վարձը, ֆակուլտետից կախված, տատանվում է 1 մլն 500 հազարից 1 մլն 800 հազարի սահմաններում։ «Հաշվի առնելով մատուցվող կրթության մակարդակը՝ մենք կարծում ենք, որ գինը խելամիտ է եւ նպատակահարմար»,- ասաց նա։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ Մոսկվայի հետ բանակցություններ են տարվում եկող տարի ռուսական կողմից պետպատվեր մտցնելու համար։

Նրա խոսքով՝ ընդունվել կարող են բոլոր դիմորդները՝ անկախ քաղաքացիությունից։

Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղ էր այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ