News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի պետական համալսարանում Հայկական հետազոտությունների գիտական կենտրոն է բացվում: Այդ մասին հայտնել են բուհի մամուլի ծառայությունից:

Կենտրոնը համակարգելու է հայալեզու մամուլի, ինտերնետ-կայքերի եւ հեռուստատեսության նյութերը եւ դրա հիման վրա պատրստվելու են վերլուծական հոդվածներ, զեկույցներ: Կենտրոնի համար ստեղծվելու է առանձին կայք, տպվելու է գիտական հանդես, որոնք թարգմանվելու են այլ լեզուներով:

«Կենտրոնը զբաղվելու է «հայկական հարցի» պատմական ու ժամանակակից խնդիրներով եւ Ադրբեջանի հանրությանը տեղեկացնելու է Հայաստանում ընթացող հանրային-քաղաքական գործընթացների մասին: Կենտրոնի գործունեությունը կապված է  լինելու հայկական պետության եւ սփյուռքի՝ Ադրբեջանի եւ ողջ թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսական եւ դիվերսիոն գործունեության ուսումնասիրման հետ»,- նշել է մամուլի ծառայությունը:

Հայկական հետազոտությունների գիտական կենտրոնի ղեկավարը լրագրող-հետազոտող Գաֆար Չախմագլին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ