News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի աջակցությունից, ջանքեր է գործադրում սեփական «ցեղասպանությունը» հորինելու համար եւ փորձում է միջազգային հանրության առջեւ ներկայանալ որպես զոհ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Մենք ցանկանում ենք միջազգային  հանրության ուշադրությունն հրավիրել այն բանի վրա, որ դա վարկաբեկում է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերը եւ աղավաղում է ցեղասպանություն հասկացությունը։ Առավել եւս, երբ դա անում է այն կողմը, որը 1990-ական թթ. սկզբին փորձում էր բնաջնջման եւ աքսորի ցեղասպան քաղաքականություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, սակայն որը տապալվեց հերոսական պայքարի արդյունքում»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ժխտման դեմ մղվող պայքարը այսօր ցեղասպանությունների կանխարգելման գլխավոր բաղադրիչն է։ Քոչարյանի համոզմամբ ժխտման  կողմնակիցները, որոնք փորձում են պաշտպանվել եւ արդարացնել իրենց արարքը խոսքի ազատությամբ, օգտագործում են մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան։ «Այս պայմաններում Հայաստանի պատկան մարմինները աշխատանք են տանում մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո մարդկության դեմ նոր  հանցագործություններ թույլ չտալու համար։ ՀՀ ԱԳՆ-ն հետեւողական աշխատանք է իրականացնում Թուրքիայի ժխտման քաղաքականության քայլերը չեզոքացնելու համար»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ