News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«ՌԻԱ Ռեյտինգ» գործակալության փորձագետները կազմել են ԱՊՀ լավագույն 200 բանկերի ամենամյա վարկանիշը: Այս տարի ԱՊՀ խոշորագույն բանկերի վարկանիշում առաջին անգամ տեղ են գտել նաեւ հայաստանյան բանկերը ՝ ընդլայնելով վարկանիշում ներկայացված երկրների աշխարհագրությունը: Հիմա վարկանիշում տասը երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան, ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: Առաջվա պես՝ բանկերի քանակով վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում Ռուսաստանը, երկրորդ տեղում Ղազախստանն է ու երրորդում ՝ Ուկրաինան: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները բացահայտել են ԱՊՀ երկրների ու Վրաստանի բանկային ոլորտի բացասական դինամիկան: Ուսումնասիրված բանկային համակարգերում ընդհանուր ակտիվները ՝ դոլարային արտահայտությամբ, 2014 թ. կրճատվել են 21. 3 տոկոսով ՝ հասնելով 1.7 տրիլիոն դոլարի: Մինչդեռ 2013 եւ 2012 թթ այս ցուցանիշը աճել էր 9.3 ու 23.1 տոկոսով համապատասխանաբար: Սա պայմանավորված է երկու հիմնական միտումներով ՝ ազգային արժույթի արժեզրկմամբ եւ բազմաթիվ բանկերի սնանկացումով: Ընդ որում ամենաուժեղ արժեզրկումը դիտարկվել է բանկերի առավել մեծ ակտիվ ունեցող երկրներում ՝ Ռուսաստանում ու Ուկրաինայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ միտումն է բանկերի ՝ այդ թվում խոշոր բանկերի արտոնագրերի զանգվածային հետ կանչումը: Թե արժեզրկման՝ թե  այս դեպքում առանձնանում են Ռուսաստանն ու Ուկրաինան, բայց  տարբեր պատճառներով: Ռուսաստանում ՌԴ կենտրոնական բանկը ակտիվ «զտում է»  ոլորտն այն բանկերից, որոնք կասկածելի սխեմաներով են զբաղվում: Իսկ Ուկրաինայում՝ պետական իշխանության փոփոխության ու դրան հաջորդած տարածքների մի մասի կորուստի, ինչպես նաեւ արդյունաբերական շրջաններում ռազմական գործողությունների պայմաններում շատ բանկեր, որոնց արդեն իսկ խնդիրներ  ունեին,  չկարողացել հաղթահարել տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի նոր ուժեղագույն ալիքը:

ԱՊՀ լավագույն բանկերի վարկանիշում Հայաստանի հայտնվելը հնարավոր է դարձել Ուկրաինայի ու Ռուսաստանի բանկերի թվի ուժեղ կրճատման շնորհիվ: 2014 թ. արդյունքներով Ռուսաստանը վարկանիշում կորցրել է 8 բանկ ու հիմա ներկայացված է 122 վարկային կազմակերպություններով: Իսկ ուկրաինական բանկերի թիվը վարկանիշում կրճատվել է մեկ երրորդով: Ռուսական ու ուկրաինական բանկերի դիրքերի կորուստից ամենից շատ Ադրբեջան է շահել: Ադրբեջանական բանկերի թիվն ընթացիկ վարկանիշում կրկնապատկվել է ՝ հասնելով 10-ի, Ադրբեջանն էլ վարկանիշում իր ներկայացվածությամբ չորրորդ երկիրն է դարձել՝ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Ղազախստանից հետո: 2014 թ արդյունքներով ղազախական բանկերի ընդհանուր ակտիվները գերազանցել են ուկրաինական բանկային համակարգի ցուցանիշը, ինչը նույնպես անդրադարձել է վարկանիշում ներկայացված բանկերի թվի վրա, հիմա Ղազախստանը վականիշում ունի 21 բանկ ( 2014 թ.՝ 19 բանկ) իսկ Ուկրաինան 18 (2014 թ.՝ 27): Բելառուսական ու ուզբեկական բանկերը այս տարվա վարկանիշում 2-ով ավելացել են: Հիմա երկրներից յուրաքանչյուրը ներկայացված է 9 բանկով: Վրաստանն ու Մոլդովան նույնպես ավելացրել են իրենց ներկայացվածությունը՝ հասցնելով 3 բանկի՝ անցած տարվա 2 -ի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ