News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը Հայաստանի քրեակատարողական հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր են իրականացնելու քրեական արդարադատության համակարգի, կրթական համակարգի բարելավման, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման աջակցության համար։

2014թ. ապրիլին Եվրամիությունն եւ Եվրոպայի խորհուրդը համաձայնության էին եկել «Արեւելյան գործընկերության» երկրների հետ առանձին համագործակցելու միջոցառումներն իրականացնելու հարցում՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում խթանելու նպատակով: Ծրագրերն իրականացվում են 2015-2017թթ. ծրագրային համագործակցության մեխանիզմների շրջանակներում։ Այս միջոցառումները կօգնեն «Արեւելյան գործընկերության» երկրներին իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները։ Ծրագրերը ֆինանսավորում է Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը համաֆինանսավորում է եւ իրականացնում է դրանք։

Հայաստանի համար մասնավորապես նախատեսված է 4 ծրագիր։ Առաջինը «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրն է։

Ծրագրի տեւողությունը 24 ամիս է:Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 900.000 եվրո: Ծրագիրը մասնավորապես նպատակ է հետապնդում բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել դրանց անձնակազմը, ինչպես նաև օժանդակել Հայաստանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն դարձնելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջինզեկույցներումորպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» եւ  կոչված է ամրապնդել միջինստիտուտային բարեփոխումները, օրենսդրությունը եւ վերապատրաստել դատախազներին ու քննիչներին քրեական արդարադատության համակարգում վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի համար։ Ծրագիրը կգործի 2015-2017թթ., նրա բյուջեն կկազմի 500 000 եվրո։ Երրորդ ծրագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը եւ կաշառակերության դեմ պայքարին։ Այն կխթանի կաշառակերության դեմ պայքարի իրավական մեխանիզմները եւ ուսանողների ու դասախոսների վերապատրաստման ծրագրեր կներկայացնի։ Ծրագիրը կիրականացվի 2015թ. հունվարից 2016թ. դեկտեմբերը։ Նրա բյուջեն կազմում է 400 000 եվրո։

4-րդ ծրագիրը կոչվում է «Ընտրությունների ոլորտում ներգրավված հայ գործընկերներին երկարաժամկետ օժանդակություն»։ Նրա նպատակն է բարելավել օրենսդրությունը, վերապատրաստել դատավորներին եւ անձնակազմը, ինչպես նաեւ ամրապնդել ընտրական վեճերի կարգավորման մեխանիզմները։ Ծրագիրն իրականացվելու է 2015-2017թթ., բյուջեն կազմում է 95000 եվրո։

Հայաստանը մասնակցում է նաեւ «Արեւելյան գործընկերության» 14 տարածաշրջանային ծրագրերի։  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանի խոսքով՝ դա եւս մեկ անգամ վկայում է, որ ԵՄ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ։

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին նշեց, որ Հայաստանում ՔԿՀ համակարգի շրջանակներում  բժշկական ծառայություն ստեղծելը նախագծի կոնկրետ նվաճում կլինի, քանի որ նման բժշկական ծառայություն այս պահին չկա։

«Մեզ համար կարեւոր է, որպեսզի բժիշկները, որոնք այնտեղ են աշխատում, անկախ լինեն Հայաստանի արդարադատության համակարգից, որպեսզի նրանք բժշկական օգնություն ցուցաբերեն այն մոտեցմամբ, որ դա մարդ է, ով բուժօգնության կարիք ունի, այլ որ թե բանտարկյալ»,- ասել է Վուտովան։

Ինչպես նշեց Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ, ծրագրային համագործակցության մեխանիզմների համակարգող Արկադի Սիտինը, հիմնական շեշտադրումը կդրվի կաշառակերության կանխարգելման վրա։ Անդրադառնալով ընտրությունների կազմակերպման եւ անցկացման աջակցությանը՝ նա ընդգծեց, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի քաղաքական ուժերի հետ։ «Մենք որոշել ենք աջակցել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովմանը»,- եզրափակել է Արկադի Սիտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ