News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում, երկրի ԿԸՀ տվյալներով, հաղթել է նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կուսակցությունը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 26.8% ձայն է ստացել: «Ռեսպուբլիկա-Աթա Ժուրտ» կուսակցությունը 21.12% ձայն է հավաքել, «Ղրղզստան»-ը՝ 12.42%, «Օնուգուու-Պրոգրես»-ը՝ 9.1%, «Բիր-Բուլ»-ը՝ 8.5%, «Աթա-Մեկեն»-ը՝ 7.7%:

Ժամը 18:00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 45.7%-ը կամ 1 մլն 254 մարդ: Հաշվարկվել է 514 հազար քվեաթերթիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ