News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Տաշիր» հոլդինգը կզբաղվի Հայաստանի էներգետիկ համակարգի առողջացմամբ, իր ներդրումներով կնպաստի համակարգում առկա իրավիճակի բարելավմանը եւ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացմանը։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ մինչ այժմ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակն այնքան էլ բարձր չէր։

Նա դրական է գնահատել ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից  «Հայկական էլեկտրացանցերը» «Տաշիր» հոլդինգին վաճառելու գործարքը։ «Վերջապես լավ գործարք է կնքվել։  Վերջապես «Հայկական էլեկտրական ցանցերը» գնել է  մի ընկերություն, ի դեմս Կարապետյանների ընտանիքի, որը դրական վարկանիշ ունի եւ բարեգործական ուղղվածություն»,-ընդգծել է Մակարյանը։ Նրա խոսքով, չի կարելի ասել, որ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը մինչ այդ աչքի էր ընկնում կորպորատիվ ծրագրերով։ «Այսինքն այդ ընկերությունը զբաղված էր միայն սեփական շահերի ապահովմամբ եւ բավարարմամբ։ Մենք ազատվել ենք ռուսական ընկերությունից, որը «ատկատներով» էր աշխատում։ Ստեղծված իրավիճակում մենք անկասկած կշահենք»,-եզրակացրել է Գագիկ Մակարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել  էր, որ Հայաստանի իշխանությունները ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը թույլ են տվել  «Հայաստանի էլեկտրացանցերը» վաճառել  ծագումով հայ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին։ Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ BV»-ի եւ «Հայաստանի էլեկտրացանցերի» համապատասխանաբար սեպտեմբերի 15-ով եւ 25-ով թվագրված դիմումների հիման վրա։ «Ինտեր ՌԱՕ»-ի եւ «Տաշիր» հոլդինգի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «Հայկական էլեկտրացանցերի» բաժնետոմսերի 100-ը փոխանցվել է  «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը, որը գրանցված է Կիպրոսում։ Գործարքի գումարը չի հրապարակվում։ Հայաստանի կառավարության առջեւ որպես գործարքի երաշխավոր հանդես կգա «Կասկադ էլեկտրացանցեր» ռուսական ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բալկանյան միանգամից երեք երկրներ մնացել են առանց էլեկտրականության
Աղետը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ ամառվա շոգին մոտ 35℃ ջերմաստիճանով, թեև շատ կարևոր...
Քուվեյթի իշխանությունները էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են մտցրել շոգի ֆոնին
Հովհարային անջատումներ երկրի մի քանի շրջաններում...
Brent նավթի մեկ բարելը վաճառվում է 85,63 դոլարով
Նավթի գինը ուրբաթ աննշան իջնում է...
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Ամենաշատ