News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանյան հոգեբուժարաններից մեկում երկու օր առաջ ինքնասպանություն գործած կինը տարիներ առաջ նույն կերպ սպանել էր իր երկու անչափահաս երեխաներին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ պատուհանի ճաղավանդակից շարֆով կախված կինը Ռոզա Ա.-ն է, որը 2011թ. սեպտեմբերի 6-ին սպանել էր իր 6-ամյա եւ 4-ամյա երեխաներին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, Արարատի մարզում Ռոզա Ա.-ն երեխաների հետ գնացել էր խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Ինչպես ինքն է հայտնել ոստիկանությանը՝ իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, կինը որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել հանգույց եւ ավագ որդուն, կախելով այդ հանգույցից, խեղդամահ է արել:

Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը, ապա հեռացել տնից:

Լուսանկարը՝ Արտակ Եղիազարյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ