News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում վերջերս տեղի է ունեցել   «Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը։ Դրա հեղինակներ են հանդիսանում ուրուգվայցի պատմաբաններ Մարսելո Դեսենան եւ Անդրես Սերալտան, հաղորդում է  LaRed21-ը։ 

Միջոցառմանը ներկա Զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեչիչյանը նշել է, որ գիրքը մեծ ներդրում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր ուզում են հասնել օսմանյան կառավարության  իրագործած ողբերգության ճանաչմանը, պիտի պաշտպանեն հատուկ հանձնաժողովների ստեղծման գաղափարը, որոնք կզբաղվեն 1915-ին տեղի ունեցածի ուսումնասիրությամբ։ 

«Ակնհայտ է, որ Ցեղասպանություն է եղել։ Երեք միլիոն հայից ընդամենը մեկ միլիոնն է ողջ մնացել», - հիշեցրել է Քեչիչյանը։

Դեսենան եւ Սերալտան սկսել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվել 2011 թվից եւ, ինչպես նշվել է շնորհանդեսին, գիրք գրելու հիմնական նպատակներից մեկն է եղել՝ բարձրացնել հանրության տեղեկացվածությունը  պատմության այդ սարսափելի էջերի վերաբերյալ։ Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել եւ դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը՝   1965 թվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ