News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Երեւանյան խաղում ինձ շատ տպավորեցին Արթուր Սարկիսովն ու Մարկոս Պիզելին»: Այդ մասին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում հայտնեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

«Հայաստանյան խաղի սկզբնամասում հայերը բավական լավ էին հանդես գալիս, բայց երբ մենք խփեցինք գոլը, խաղը փոխվեց: Պետք չէ հայերին թերագնահատել: Թե՛ Հայաստանին, թե՛ Ալբանիային պետք է նայել եվրոպական ուժեղ թիմերի պես, եւ այդ դեպքում մենք կունենաք հաջողություն: Երեւանյան խաղում բացակայում էր Մխիթարյանը, այդ պատճառով մեզ ավելի հեշտ էր: Հիմա, երբ նա կա, կարծում եմ, որ դժվարություններ կունենանք: Այնտեղ շատ լավ հանդես եկան Պիզելին եւ Սարկիսովը: Մենք ունենք խաղ կիրակի օրը Դանիայի դեմ: Կլինեն փոփոխություններ, ես չեմ կարող ասել, որ վաղը մենք խաղալու ենք երկրորդ կազմով, բայց որոշ ֆուտբոլիստների գուցե հանգիստ տամ»,- նշել է Դեշամը:

Մարզիչը նաեւ նկատել է, թե Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային պետք է այդքան քննադատել քիչ է գոլեր խփելու պատճառով. «Ես նրան հավատում եմ»,- նշել է Դեշամը:

Ֆրանսիա - Հայաստան խաղն անցկացվելու է Նիսում, որտեղ օրեր առաջ սարսափելի ջրհեղեղ էր: Այդ կապակցությամբ Դեշամը նշել է հետեւյալը. «Կարծում եմ՝ խաղը լավ սփոփանք եւ ուրախություն կլինի այս քաղաքի բնակիչների համար»:

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ֆոտոռեպորտաժներ