News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանը վտահության քվե է տվել Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Որոշմանը կողմ է քվեարկել 300 պատգամավորներից 155-ը:

Կառավարության օգտին քվեարկել են միայն երկկուսակցական կոալիցիայի մաս կազմող պատգամավորները: Խոսքը աջ արմատական «ՍԻՐԻԶԱ» (145 մանդատ) եւ «Անկախ հույներ» (10 մանդատ) կուսակցությունների պատգամավորների մասին է:

Դեմ են քվեարկել բոլոր մյուս կուսակցությունները: Քվեարկությանը մասնակցել է 299 պատգամավոր:

Քվեարկությունը տեղի է ունեցել կառավարության գործունեության ծրագրի եռօրյա քննարկումներից հետո: Ծրագիրը ներկայացնելիս Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը անվիճելիորեն պետք է կատարի վարկատուների հետ կնքած համաձայնագրերը, որոնք ստորագրվել են այս տարվա հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ