News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում անցկացված հետազոտության համաձայն՝ կատուները «իշխում են» իրենց տերերի տներում։ Այս մասին գրում է The Huffington Post-ը՝ վկայակոչելով Houzz-ի անցկացրած հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 3.1 հազար մարդ։

Պարզվում է, որ կատու պահողների 53 տոկոսի մոտ կենդանիները քնում են նրանց անկողնում։ Եվս 73 տոկոսը նշել է, որ իրենց կատուներին «լիակատար ազատություն է տրված կահույքի վրայով շրջելու համար»։ «Դուք ապրում եք ձեր կատվի տանը, եւ ոչինչ չեք կարող անել»,- գրում է թերթը։

Շուն պահողների շրջանում հարցվածների 41 տոկոսն ասել է, որ կենդանիները «տեր ու տիրական» են ննջարանում, իսկ 48 տոկոսի դեպքում շներն իրավունք ունեն բարձրանալ բազմոցի եւ կահույքի վրա, գրում է Gazeta-ն։
Շների տերերը վերջին 2 տարվա ընթացքում ավելի քան հազար դոլարի խաղալիքներ եւ այլ պարագաներ են գնել իրենց կենդանիների համար։

Հարցվածների 90 տոկոսը նշել է, որ կենդանիները իրենց երջանիկ են դարձնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ