News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամբողջ տարածքում գործում են Հարկադիր կատարման ծառայության՝ քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ: Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:

Հանրապետությունում  գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է  կատարել  վճարում, որի  արդյունքում վճարված  վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և  կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայությունը  առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների բացահայտմանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ