News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երկրաբանների միջազգային խումբը պարզել է, որ 3 հազար կմ խորությամբ գտնվող մեր մոլորակի կոշտ մետաղական միջուկն ամեն տարի 1 մմ մեծանում է: Այս մասին գրում է N+1 կայքը՝ վկայակոչելով Nature ամսագրին:

Ստացված տվյալների հիման վրա գիտնականները պարզել են, որ միջուկը ձեւավորվել է 1-1.5 մլրդ տարի առաջ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, գիտնականները նաեւ կարողացել են գնահատել, թե ինչ արագությամբ է թիկնոցը կորցնում էներգիան: Այս գնահատականը կարող է պետք գալ ապագա հետազոտությունների համար, օրինակ՝ Մարսի: Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ինչու է Կարմիր մոլորակը կորցրել իր մագնիսական դաշտը:

Որոշ նյութեր ձեւավորվելիս կարող են մագնիսական դաշտի մասին տեղեկություն պահպանել. օրինակ՝ դրա ուղղության եւ լարման: 2009 թվականի գիտնականների գրեթե նույն խումբն անալիզի է ենթարկել Ավստրալիայում ձեռք բերած երկրաբանական նմուշները:

Նոր աշխատանքի հեղինակները 2014 թվականին Երկրի մագիսականության գնահատման հարմար մեթոդ են մշակել: Երկրի կոշտ միջուկի ի հայտ գալը պետք է հանգեցներ թիկնոցի շարժման փոփոխության, ինչն էլ մեր երկրի մագնիսական դաշտի աղբյուր է հանդիսանում:

Երկու աշխատանքների արդյունքում ստացված տվյալները գիտնականներին թույլ են տվել հասկանալ, որ Երկրի կոշտ միջուկն ի հայտ է եկել շուրջ 1-1.5 մլրդ տարի առաջ: Նախկինում այն տատանվում էր 0.5-2 մլրդ տարվա սահմաններում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ