News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը ցուցմունք է տվել, թե ինքը տեղյակ չի եղել, որ Օգյուն Սամաստն է պատրաստվում սպանել Հրանտ Դինքին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով կալանված կասկածյալ, ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը դատավորին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Դինքի սպանությունից։

Ռամազան Աքյուրեքը շեշտել է, թե ինչպես Թուրքիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ Հրանտ Դինքի նկատմամբ սպառնալիքների մասին տեղյակ էին թե ոստիկանությունում, թե հետախուզությունում։  Նա պնդել է, թե սպանության հետ կապ ունեցող տվյալները փոխանցել է համապատասխան կառույցներին։

Անդրադառնալով Օգյուն Սամասթին, Ռամազան Աքյուրեքը պնդել է, թե նրա մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, քանի որ, ըստ իր տեղեկությունների սպանությունն իրականացնելու էր Յասին Հայալը։

Տպել
Ամենաշատ