News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայտնի ռոք երգիչ, System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը օգոստոսի 24-ին համերգ է տվել Համբուրգի Altona թաղամասում գտնվող Grosse Freiheit («Մեծ ազատություն») համերգասրահում: Նկատերնք, որ Altona թաղամասում են իրենց կարիերան սկսել The Beatles աշխարհահռչակ խմբի լիվերպուլցի երիտասարդները: Այստեղ են ելույթներ ունեցել 1960-ականների սկզբին ռոքը հիմնադրած այլ աստղեր:

Թանկյանի համերգին եկել են տարբեր տարիքի ու ազգության մարդիկ. գերմանացիներ, հույներ, ռուսներ, ամերիկացիներ եւ, իհարկե, հայեր:

Ինչպես եւ Երեւանում, Համբուրգում եւս Սերժ Թանկյանի համերգը բացել է  Visa խումբը, որի երգերում նկատելի է հունական, հայկական, միջերկրական, գնչուական, լատինական եւ բալկանյան մեղեդիների ազդեցությունը: Visa-ի համերգին հաջորդած կարճատեւ ընդմիջման ընթացքում դահլիճը անվերջ վանկարկում էր` «Սե'րժ, Սե'րժ, Սե'րժ»:

Թանկյանին իր խմբից բացի նվագակցում էին նաեւ Չեխիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի 8 երաժիշտներ:

Ինչպես միշտ, այս համերգին եւս Թանկյանը խիստ քննադատական խոսքեր է հնչեցրել ԱՄՆ-ի, Եվրոպայի ու երկրների կառավարությունների հասցեին` նրանց մեղադրելով պատերազմների, բռնությունների եւ անարդարությունների համար:

Մեր հայրենակիցը այս համերգին կատարել է ցեղասպանությանը նվիրված իր երգը, նշելով. «Սա հայերեն երբեւէ գրած իմ առաջին երգն է, երգի անունն է «Այո, դա ցեղասպանություն էր»: Նա հյուրախաղերով հադես է եկել ողջ Եվրոպայով եւ ամենուր կատարել է այս երգը, որը տեղ կգտնի սեպտեմբերի 21-ին թողարկվելիք Imperfect Harmonies սկավառակում:

Նշենք, որ Սերժ Թանկյանն իր հիմնադրած System of a Down խմբի երաժիշտներից զատ համագործակցել է նաեւ իր պես անկախ եւ ապստամբ ստեղծագործողների` Արտո Թունջբոյաջյանի, Black Sabbath-ի համահիմնադիր եւ կիթառահար Թոմի Այոմիի, Nirvana եւ Foo Fighters խմբից Դեյվ Գրոլի, Rage Against the Machine խմբից Թոմ Մորելոյի եւ բազմաթիվ բացառիկ այլ երգահանների հետ: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ