News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի պաշտպանության նախարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վատնումների մեղադրանքով։   Այդ մասին հաղորդել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«ԱԱՊԾ-ի հակակոռուպցիոն ծառայությունը հանրապետության Ռազմական դատախազության հետ միասին օպերատիվ-որոնողական միջոցներ է ձեռնարկել, որի ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն կայուն մի համակարգ պաշտպանության նախարարությունում բյուջետային միջոցների անօրինական օգտագործման վերաբերյալ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության տվյալներով, բարձրաստիճան պաշտոնատար անձինք Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցները «Ասքեր-Ղուրուլուշ» («Ռազմական շինարարություն») պետական ձեռնարկության միջոցով փոխանցում էին մասնավոր ֆիրմաների հաշիվներին՝ «անձնական հարստացման նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ