![](img/news/29/04/00/default.jpg)
Եվրասիական տնտեսական միությունը պլանավորում է Սիրիայի հետ բանակցություններ վարել առեւտրա-տնտեսական ոլորտում հնարավոր համագործակցության շուրջ, սակայն ազատ առետրի գոտի ստեղծելու հարցը դեռեւս չի քննարկվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՏՄ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։
«Հիմա կայունությունից խոսելն այնքան էլ տեղին չէ։ Այդուհանդերձ մենք պլանավորում ենք մոտ ժամանակներս Սիրիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնել, որպեսզի քննարկենք Սիրիայի եւ ԵՏՄ-ի համագործակցության հնարավոր ձեւաչափերը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։