News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրենք է ստորագրել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադրման վերաբերյալ Մարակեշի համաձայնագրին միանալու մասին, տեղեկացնում է   պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։  

Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունը Ղազախստանն ու կազմակերպության անդամները ստորագրել են ընթացիկ տարվա հուլիսի   27-ին։ Հետագայում այդ փաստաթուղթը վավերացվել է երկրի խորհրդարանի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանին ԱՀԿ-ի կազմում ընդունելու որոշումն ուժի մեջ կմտնի ինքնաբերաբար՝ վավերացման մասին տեղեկացումից մեկ ամիս անց։ Այդ պահից  Ղազախստանը կդառնա ԱՀԿ-ի 162-րդ անդամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ