News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Բելառուսում ՌԴ ավիաբազայի տեղակայման հարցը, որը կքննարկվի նաեւ Աստանայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

«Նախագահները քննարկել են այդ թեմայի տարբեր բնագավառները։ Այս քննարկումը կառուցողական ոգով կշարունակվի Ղազախստանում, որտեղ նախագահները կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Պեսկովը լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինը Ղազախստան կմեկնի հոկտեմբերի 15-16ը։ Աստանայում նա մասնակցելու է ԱՊՀ ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ