News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀԷՑ-ի շուրջ, հնարավոր է, նոր գործընթացներ տեղի ունենան։ Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի մասնագետները ահագին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել փաստերով, որոնք, հնարավոր է, առաջիկայում իրավական ընթացք ստանան։

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի մարդիկ գտել են հաստիքացուցակներ, համաձայն որոնց՝ բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված ընկերությունում, որոնք աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել, սակայն նրանք իրականում որեւէ առնչություն չունեն ՀԷՑ-ի հետ, պարզապես ՀԷՑ-ից աշխատավարձ են ստացել անհասկանալի հիմունքներով։ Եվ խոսքը ոչ թե 1-2 կամ 3 աշխատակցի, այլ բավականին լուրջ թվի մասին է։

Ի դեպ՝ նոր մասնագետները կրիմինալ մախինացիաներ են հայտնաբերել նաեւ հոսանքի գնման եւ իրացման գործարքներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ