News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դաշնային մաքսային ծառայությունը «Յունիթրեյդ» մաքսային բրոքերին ու Shopfans ծառայությանը բացատրել է, որ պատժամիջոցային ապրանքատեսակներն ինտերնետի միջոցով գնելը թույլատրվում է, քանի որ այդ դեպքում դրանք արդեն դասվում են «անձնական գործածման ապրանքների» կատեգորիային: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ԴՄԾ մաքսային ձեւակերպման ու մաքսային վերահսկողության կազմակերպության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մորոզենկովի նամակին:

Իր նամակում նա գրում է, որ ռուսական էմբարգոն տարածվում է միայն «գյուղատնտեսական պարենամթերային առանձին ապրանքատեսակների վրա», որոնք ներմուծվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող  երկրներից, սակայն անձնական գործածման ապրանքների առաքման արգելք չկա: Բայց քաղաքացին ստիպված կլինի ապացուցել, որ այդ ապրանքն իրոք իր անձնական գործածման համար է գնում: Դրա համար նա պետք է «փոխադրվող ապրանքների մասին ֆիզիկական անձի հայտարարություն» ներկայացնի բանավոր կամ գրավոր ձեւով ՝ ուղեւորների մաքսային դեկլարացիայի միջոցով:

«Ֆիզիկական անձը կարող է ինտերնետով ապրանքներ պատվիրել, այդ թվում պատժամիջոցային, բայց այն պայմանով, որ ապրանքը պետք է անձնական գործածման ապրանք ճանաչվի ՝ «Ֆիզիկական անձանց կողմից անձնական գործածման համար ապրանքների տեղափոխման կարգի մասին համաձայնագրի 1-ին պարբերության 3-րդ հոդվածին համապատասխան»,- պարզաբանել են ԴՄԾ -ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ