News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ին անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը: Այս մասին ցմահ դատապարտյալները գրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված բաց նամակում:

«Խնդրում ենք կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու եւ մեր քրեական գործերը վերանայելու համար: Հայաստանում ցմահ բանտարկյալների խնդիրների վերաբերյալ Ձեզ բազմիցս դիմումներ են ուղղվել եւ մեր,եւ հայտնի արվեստագետների, գիտնականների, հոգեւորականների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպես նաեւ դեռ 2009 թվականին 13.000 ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված դիմում է ուղարկվել Ձեզ, սակայն մինչ օրս բարձրացված խնդիրներից ոչ մեկը չի ստացել իր լուծումը»,-նշված է նամակում:

Ցմահ դատապարտյալները նշել են, որ Հայաստանի անկախացումից ի վեր ոչ նախկինում մահապատժի, ոչ էլ ներկայումս ցմահ ազատարզրկման դատապարտվածների նկատմամբ չի կիրառվել ոչ լրիվ կամ մասնակի ներման, ոչ էլ համաներման ինստիտուտը:

«Գտնում ենք, որ ցմահ ազատազրկվածների պարագայում դատավճիռը փոքր-ինչ կասկածի տակ դնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ անհրաժեշտ է վերաբացել քրեական գործերը: Այնինչ ներման եւ համաներման միջոցով նույնպես պետք է անդրադառնալ ցմահ ազատազրկված դատապարտյալների տարբեր խմբերին»,-ասված է նամակում:

Ցմահ դատապարտյալները նախագահ Սերժ Սարգսյանից պատասխան են ակնկալում:

«Պարոն Նախագահ, խնդրում ենք, պահանջում ենք, հուսով ենք, որ վերջապես Դուք կարձագանքեք եւ համապատասխան պետական մարմինները, պաշտոնատար անձինք արդարացի լուծումներ կտան մեր բարձրացրած խնդիրներին: Հարգելի պարոն Նախագահ, հավատացնում ենք Ձեզ, որ Հայաստանում ցմահ բանտարկության հարցի շուրջ իրականում ստեղծվել է անելանելի իրավիճակ: Ուստի, մեր այս խնդիրներով լի դիմումի պատասխանը ակնկալում ենք ստանալ հեռուստատեսությամբ որեւէ լիազորված պաշտոնյայի հայտարարությամբ, որտեղ հստակ նշված կլինի խնդրի լուծման քայլերի հաջորդականությունը եւ ժամանակացույցը»,-գրել են ցմահ դատապարտյալները:

Նշենք, որ 45 դատապարտյալները հացադուլ են սկսել հոկտեմբերի 12-ից: Նրանք պահանջում են գործերի վերանայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ