News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիան հազիվ թե պատրաստ լինի ճանաչել Հայոց  ցեղասպանությունը, իսկ հայ-թուրքական հարաբերություններում հազիվ թե ինչ-որ բան փոխվի, չնայած Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունները որոշակիորեն կազդեն դրա վրա:   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միչիգանի համալսարանից հայագետ Գեւորգ Բարդակչյանը:  

Նրա կարծիքով, եթե Էրդողանը կարողանա ձայների մեծամասնություն ստանալ եւ վերընտրվել, հայ-թուրքական հարաբերություններում շատ դժվար ժամանակաշրջան կսկսվի: Գեւորգ Բարդակչյանի կարծիքով, առայժմ Էրդողանի խնդիրը քրդական կուսակցությունից  ձայների 13%-ը խլելը եւ բացարձակ մեծամասնություն ստանալն է, որպեսզի կարողանա խորհրդարանում իր ծրագիրն առաջ քաշել:   Մինչեւ հիմա,  նրա ծրագիրը չափավոր մահմեդական էր, բայց այսուհետ հավանաբար ամբողջությամբ մահմեդական կդառնա: Հայ-թուրքական հարաբերություններին դա հազիվ թե նպաստի:

Մյուս կողմից, Գեւորգ Բարդակչյանը Թուրիայում չի տեսնում այնպիսի թեկնածուի, որի իշխանության գալն օգնի բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստի Հայոց  ցեղասպանության ճանաչմանը:   Հայագետի կարծիքով, ամեն դեպքում եթե Էրդողանը չկարողանա մեծամասնություն հավաքել, Թուրքիայում իրավիճակը շատ լուրջ կլինի. Էրդողանի ծրագիրը առավել կամ պակաս չափով կանխատեսելի է, իսկ թե ինչ կլինի, եթե այլ նախագահ ընտրվի, դժվար է ասել. գուցե իսկական քաոս տիրի: 

«Թուրքիայում այսօր ամեն ինչ գլխիվայր է լինելու, ասես Պանդորայի արկղիկ բացած լինեն, հատկապես քրդերի հանդեպ նրանց նոր քաղաքականությունից հետո:  Չի բացառվում, որ մոտ ժամանակներս քաղաքացիական նոր բախումներ լինեն», - նշել է հայագետը:

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դա, հայագետի կարծիքով, շարունակական գործընթաց է. գնալով նորանոր երկրներ ու կազմակերպություններ են ճանաչում ցեղասպանությունը, դրա վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի է դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ