News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանին ավելի շատ  500-600 ՄՎտ միջին հզորության ատոմային էներգաբլոկ է պետք, քան հազարից ավել հզորությամբ խոշորը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում, լրագրողներին ասել է Ատոմային էլեկտրակայանների շահագործման Գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ) տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում նոր էներգաբլոկի հզորությունը նախատեսված էր 1060 ՄՎտ, ապա հիմա հանրապետության ղեկավարությունը հակված է 500-600 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի գաղափարին։ «Այսօր շուկա են դուրս գալիս միջին եւ ցածր հզորության էներգաբլոկներ։ Որքան շատանում են դրանք, այնքան շահավետ կարող է դառնալ առաջիկա աշխատանքների արժեքը»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: Հաշվի առնելով պարապուրդը՝ որոշում էր կայացվել շահագործման ժամկետները 2006թ.-ից երկարաձգել մինչեւ 2016թ.։ Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 31-32 տոկոսը։ 5-6 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4 տոկոս։ Այն պակասել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ նոր ՀԷԿ-երի շահագործման հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ