News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին քրեական դրամա է տեղի ունեցել ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին եւ կրակ բացել յոթ մարդու վրա: Պարզվել է, որ հարձակման զոհը տեղացի գործարարներից մեկն է` իր ընկերների հետ միասին: Նրանք բոլորն այժմ հիվանդանոցում են` ծանր վիճակում:  Տուժածներն են` Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը  (վերակենդանացման բաժնում է), Ա. Ավետյանը (վերակենդանացման բաժնում է),  Ա. Ակուլյանը (վերակենդանացման բաժնում է):

Վերջին տվյալների համաձայն, տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, որին պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում հրազենային վնասվածքից: Արտակարգ պատահարից անմիջապես հետո գործարարին վիրահատել են, սակայն պարզվել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:

Տուժածներին հասցրել են Սալավաթի Կենտրոնական քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցում աղբյուրի խոսքով, երեքը վիրավորվել են փորի մասում, երեքը` մարմնի այլ հատվածներում, եւս մեկ տուժածի գլխին են կրակել: Նրանց բոլորի վիճակը գնահատվում է որպես ծանր, տեղեկացնում է   Lifenews-ը:

«Ճշտվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Որոշվում է «Երկու եւ այլ անձանց նկատմամբ մահափորձ» հոդվածով դատական գործ հարուցելու հարցը», — հավելել է աղբյուրը օրինապահ մարմիններից:

LifeNews-ը պարզել է անցած գիշեր Բաշկիրիայում տեղի ունեցած քրեական դրամայի որոշ հանգամանքներ: Պարզվում է, կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: 

Օրինապահ ուժերում աղբյուրի խոսքով, երեկ մինչեւ կրակոցները տուժածները ռեստորանում մի մեծ տոնի են ներկա եղել ընկերոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:  Ինչ-որ պահի նրանցից մեկին զանգել է ծանոթը եւ խնդրել է օգնել. վերջինս մեքենայով ընկել էր ձորը` ռեստորանից ոչ հեռու: 

«Մեքենան դուրս քաշելիս երեք հոգի մոտեցան մեզ ու սկսեցին դա նկարահանել հեռախոսով եւ բարձրաձայն մեկնաբանել,-տեղեկացրել է աղբյուրը: Արդյունքում խոսքակռիվ սկսվեց, անծանոթներից մեկը հանեց տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակեց տղամարդու դեմքին»:

Նախնական տեղեկությունների համաձայն, անծանոթները թաքնվել են, տուժածին բուժկետ են հասցրել, իսկ յոթ մարդկանց խումբը վերադարձել է վիրավորվածին պատկանող ավտոսերվիս` իրավիճակը քննարկելու: Հանկարծ դիմակավոր մարդիկ ներխուժել են տարածք եւ կրակ բացել: 

Ոստիկանները շրջափակել են Սալավաթ քաղաքի հիվանդանոցը, որտեղ գտնվում են տուժածները: Նրանց որոշ հարազատների հիվանդանոցից ոստիկանական բաժանմունք են տեղափոխել: Ոստիկանները շրջափակել են նաեւ ավտոսերվիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ