News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացավ կլոր սեղան-քննարկում՝ «Եվրասիական ինտեգրացիան եւ տեղեկատվական տիրույթը» թեմայով:

Ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում գոյություն ունեցող խնդիրներից բացի, անդրադարձ եղավ նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային եւ հայկական լրատվամիջոցներում այս տեղեկության ներկայացման ձեւերին: Քննարկվեց նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության լուսաբանման հարցը:

Հայաստանում գտնվելու երկու օրերի ընթացքում կլոր սեղանի մասնակիցները հանդիպումներ են ունեցել հայկական բուհերի եւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Կլոր սեղանի կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՏՄ մյուս երկրների մեդիահանրության, ազգային, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել միասնական տեղեկատվական տիրույթի եւ ռուսերենի պահպանման խնդիրներին:

Միջոցառումների կազմակերպիչն է Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիան՝ Տպագրության եւ զանգվածային հաղորդակցությունների Դաշնային գործակալության աջակցությամբ: Տեղեկատվական գործընկերներն են Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը: Տեղեկատվական անվտանգության գծով գլխավոր գործընկերն է «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ