News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ-ն զարգացնում է համագործակցությունը «Թավիթյան» հիմնադրամի եւ «Ֆլեթչերի» դպրոցի հետ:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին եւ Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներին` դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Թավիթյան հիմնադրամի կատարած աշխատանքը հիրավի ազգանվեր գործունեություն է, որը հնարավորություն է ընձեռում է հայ երիտասարդներին ուսանել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Իր պատասխան խոսքում Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանը նշեց, որ այսուհետ եւս շարունակելու են իրենց ծրագրերը եւ աջակցությունը Հայաստանի պետական կառավարման մարմինների երիտասարդ ներկայացուցիչներին` Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում ուսւոմնառություն ստանալու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության, Թավիթյան հիմնադրամի եւ Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ ՀՀ ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Շուլցը: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայ մասնագետներին ներկայացրեց պրոֆեսոր Շուլցին, որը մեծ ճանաչում ունի աշխարհում, որպես միջազգային անվտանգության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:  

Պրոֆեսոր Շուլցը ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ինչպես նաեւ Հայաստանի պետական կառավարման այլ գերատեսչությունների ներկայացուցիչների համար հանդես եկավ «Զինված խմբեր, ավտորիտար պետություններ եւ անկանոն ռազմագործողությունների ռազմավարություններ» վերնագրով դասախոսությամբ, որից հետո պատասխանեց ներկաների հարցերին:

Դասախոսության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ստեղծվող Պաշտպանական ազգային հետազոտությունների համալսարանի վերաբերյալ բրիֆինգ, ինչպես նաեւ շրջայց անցկացվեց նորակառույց մասնաշենքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ