News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հնարավոր չի համարում մեղմացնել Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի դիմաց։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնսթը։

«Ես իրադարձությունների զարգացման նման սցենար չեմ տեսնում, որի դեպքում Ռուսաստանին կառաջարկվեր ԻՊ-ի դեմ ավելի ակտիվ պայքարի պարագայում մեղմացնել տնտեսական պատժամիջոցները»,- ասել է Էռնսթ։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կողմը կարծում է, որ Ռուսաստանն արդեն բավականաչափ պատճառներ ունի ԻՊ-ի դեմ պայքարելու համար, եւ որ պատժամիջոցների չեղարկումը պայմանավորված է Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարման հետ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Բացի այդ, Սպիտակ տունը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները գնահատում է որպես հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու ԱՄՆ ջանքերին խոչընդոտ։ «Հիմա Ռուսաստանը սասանում է քաղաքական լուծում գտնելու մեր ջանքերը»,- ասել է Էռնսթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ