News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անտուրք ինտերնետ առեւտրի շեմը 1000 եվրոյից 150 եվրո դարձնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկները չեն ընդունվել ԵՏՄ երկրների կողմից։ Այս մասին լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը։ «Նախօրեին կայացած նիստում որոշում չի կայացվել։ Հավանաբար հարցը նորից կքննարկվի դեկտեմբերի 2-ին։ ԵՏՀ առաջարկներն աջակցություն չեն ստացել կողմերից ոչ մեկի կողմից»,- մեջբերում է Լիխաչյովի խոսքը ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ ավելի վաղ «Վեդոմոստի» եւ «Կոմերսանտ» թերթերը գրում էին, որ ԵՏՀ խորհրդի աշխատանքային խումբը 2 նախագիծ է մշակել անտուրք ինտերնետ առեւտրի շեմը նվազեցնելու հարցով։

Առաջին նախագիծը նախատեսում է 1 կգ-ից թեթեւ եւ 22 եվրոյից էժան ապրանքներն ազատել մաքսային վճարումներից։ Ծանրոցները, որոնք մտնում են  22-150 եվրո արժողությամբ եւ 1-10 կգ քաշ ունեցող ապրանքների կարգը, պետք է ենթակա լինեն 15 եվրո տուրքի։ Եվ ապրանքները, որոնց արժեքը 150 եվրոյից  բարձր է, իսկ քաշը գերազանցում է 10 կգ-ը, պետք է մաքսազերծվեն 15 եվրո + մաքսային արժեքի 30 տոկոս գնով։

Երկրորդ նախագիծը մի փոքր տարբերվում է առաջինից։ Այս տարբերակի համաձայն՝ 150 եվրոյից էժան եւ 10 կգ-ից թեթեւ ապրանքները ենթակա են հարկման 10 եվրոյի չափով։ Եթե Մաքսային արժեքը գերազանցում է 150 եվրոն, իսկ քաշը՝ 10 կգ-ն, հարկումը կազմում է 10 եվրո+ մաքսային արժեքի 30 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ