News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայում միշտ էլ կա ռազմական էսկալացիայի սպառնալիք: Խոսքը ոչ թե  միտումնավոր, այլ պատահական էսկալացիայի մասին է: Այս մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ թուրքական ԶՈւ ոչնչացրել են Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական ռազմական օդանավը:

Այդ սպառնալիքը, նրա խոսքով, կա ոչ միայն թուրքական ու ռուսական զինված ուժերի՝ այլեւ ամերիկյան եւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող մյուս դաշնակիցների զինված ուժերի միջեւ: «Հայաստանում ռուսական ռազմակայանը կօգտագործվի Սիրիայում ռուսական օդային արշավին օպերացիոն աջակցություն ապահովելու նպատակով: Բայց դա պարտադիր չէ, որ վատ լինի, դա նշանակում է, որ Հայաստանը մեծ նշանակություն կունենա »,- շեշտել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Նշենք, որ Սիրիայում, Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու ոչնչացվել է ռուսական «Սու 24» օդանավը: Ենթադրվում է այն գետնից է գնդակոծվել: Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ ոչնչացված օդանավը գտնվում էր բացառապես Սիրիայի տարածքում: Դա արձանագրված է վերահսկողության օբյեկտիվ միջոցներով: Թուրքական առաջատար լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ թուրքական ՌՕՈւ երկրի օդային տարածքի խախտման պատճառով են կրակել ռուսական օդանավի վրա, իսկ հետո էլ գրել, որ ոչնչացվել է Սիրիայի ՌՕՈւ ռուսական արտադրության օդանավը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուդօղլուն միջադեպի կապակցությամբ շտապ խորհրդակցություն է գումարել գլխավոր շտաբի ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ