News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արգենտինայում նոյեմբերի 22-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Մաուրիսիո Մակրին երկար ժամանակ է՝ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդում է Prensa Armenia պարբերականը:

Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար աշխատելու տարիներին Մակրին արգելել էր քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին, ինչից հետո Էրդողանը չեղյալ հայտարարեց իր պաշտոնական այցն Արգենտինա:

2012թ. Երեւան կատարած այցի ժամանակ Մաուրիսիո Մակրին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: 2015թ. ապրիլին Մակրին իր ֆեյսբուքյան էջում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. ես չեմ մոռանում ձեզ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Մակրին հավաքել է ձայների 53.2%-ը, իսկ իշխող «Հաղթանակի ճակատ» դաշինքի թեկնածու Դանիել Սցիոլին՝ 46.7%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ