News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Brent տեսակի նավթի գները 2 տոկոսով աճել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիայի ՌՕՈւ կողմից ռուսական ռազմական օդանավը խոցելը ահաբեկիչների աջակիցների կողմից մեջքին հասցված հարված էր, հայտնում է Bloomberg-ը։

Երեւանի ժամանակով ժամը 16։54-ին Brent տեսակի նավթի հունվարյան մատակարարումները թանկացել էին մինչեւ 45.66 դոլար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

WTI տեսակի հունվարյան մատակարարումները նույն ժամանակահատվածում թանկացել են 1.7 տոկոսով եւ կազմել 42.47 դոլար մեկ բարելի դիմաց։

Ընդ որում համաշխարհային ֆոնդային բորսաները Պուտինի հայտարարությունից հետո ուժեղացրել են անկումը։

Stoxx Europe 600 եվրոպական ազատ բորսան Երեւանի ժամանակով ժամը 16։47-ին 1.6 տոկոսով անկում է գրանցել՝ հասնելով 374.32 կետի։ Ամերիկյան ֆոնդային բորսաների ֆյուչերսները միջինում նվազել են 0.7 տոկոսով։

Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ էժանացել է 0.7 տոկոսով, իսկ ռուբլու փոխարժեքը՝ 0.3 տոկոսով։

ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր խոցվել է ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչը։ Նախնական տեղեկություններով՝ 2 օդաչուներից մեկը զոհվել է։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական ռմբակոծիչի կործանումը, որը խոցվել էր թուրք-սիրիական սահմանին, լուրջ հետեւանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ