News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսական «Սու-24» ռմբակոծիչի հետ կապված միջոդեպը, որը խոցվել է թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից, կտրուկ կհարվածի երկեր երկրների տնտեսական հարաբերություններին: Ռուսաստանը մտադիր է վերանայել իր մասնակցությունը շատ նախագծերում, որոնցից մի քանիսը տարիներով կսառեցվեն, իսկ մի քանիսն էլ կդադարեցվեն: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Ռուսաստանի պետական բարձրագույն կառույցների պաշտոնյաներին եւ առաջատար պետական ընկերություններին:

Սառեցման ենթակա նախագծերի շարքում նշվում է «Թուրքական հոսք» գազատարը, ինչպես նաեւ Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, որով զբաղվում է «Ռոսատոմը»:

Պարբերականը նշում է, որ եթե «Թուրքական հոսքը» առանց «Սու-24»-ի միջադեպի էլ հարցականի տակ էր, ապա ատոմակայանի նախագիծը հաստատվել էր, որի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասը ստորագրվել էին:

Ավելին, թուրքական կողմը մեծ հուսյեր էր կապում այդ նախագծի հետ, քանի որ այդ երկրում էլեկտրականության պահանջարկն աճում է:

Թուրքիայում ատոմակայան կառուցելւ նախագծի արժեքը գնահատվում է 22 մլրդ դոլար: Առաջին բլոկը նախատեսվում էր շահագործման հանձնել 2022 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ